Free songs

2014 թ. մարտի 25-26-ը Համաշխարհային բանկը և ՀՀ կառավարությունը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանությունների, Կանադայի կառավարության, ինչպես նաև ՎԶԵԲ-ի աջակցությամբ կազմակերպում են «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային կոնֆերանս:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ՝

  • - հանքարդյունաբերության հասցրած տնտեսական, բնապահպանական, սոցիալական, առողջական, մշակութային և այլ վնասների,
  • - Հայաստանի զարգացման ձախողման, ազգային հարստության հարստահարման և անհեռատես սպառման,
  • - Հայաստանի բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող ռիսկերի,
  • - պետական դիրքը չարաշահող և կոռուպցիայի մեջ թաթախված չինովնիկների պատասխանատվության և պատժի
  • - Հայաստանի այլընտրանքային և մաքուր զարգացման

հարցերը լրջորեն և հանգամանալից կերպով երբևէ չեն քննարկվել ոչ կառավարության, ոչ էլ միջազգային կառույցների կողմից և ոչ էլ քննարկվելու են այս կոնֆերանսի ընթացքում՝

Մենք՝ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՍ, կազմակերպում ենք ԱԼՏԵՐ-ԿՈՆՖԵՐԱՆՍ:

Ծանոթացեք օրակարգին, և միացեք ֆեյսբուքյան Իվենթին այստեղ՝ https://www.facebook.com/events/594955927253070

 

English version here.