Թալանվում է Հայաստանի ընդերքի հարստությունը-Հրաչյա Ավագյանի ասուլիսը

Հանքարդյունաբերվող Սյունիքի իրական պատկերը «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմում`https://www.youtube.com/watch?v=YrrDz…
Հայաստանի ընդերքի հարստությունը` հանքավայրերում մետաղական օգտակար հանածոների արժեքը կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար: Ասուլիսի ժամանակ այսպիսի հաշվարկ ներկայացրեց ԳԱԱ տեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը` այդպիսով ցրելով այն մտայնությունը, թե Հայաստանը բնական ռեսուրսներից աղքատ երկիր է: Նա ասաց, որ հաշվարկը կատարել է ներկայումս թանկարժեք տարրերի և մետաղների միջազգային շուկայական գների հիման վրա:
Գիտնականի հաշվարկով Հայաստանում շահագործվող հանքավայրերից ստացվող շահույթի ընդամենը շուրջ 20%-ն է գնում պետական բյուջե, իսկ մնացած 80%-ը մնում է շահագործող օտարերկրյա ընկերություններին: Ըստ Ավագյանի, դա սխալ է, և պետությունը պետք է իր ձեռքը վերցնի այդ գործը: «Չի կարելի շահութաբեր ձեռնարկությունը տալ մասնավորի ձեռքը: Դրանք պետք է պետությունն ինքը շահագործի, որ ողջ շահույթը մնա ժողովրդին», – նկատեց նա:
Հայաստանում հանքավայրերի շահագործման դեպքում կորզվում է մետաղների միայն 60-70 տոկոսը, մինչդեռ պետք է կորզվեր ավելի քան 94 տոկոսը։ Չկորզված մետաղները թափվում են պոչամբարներ, որը մեծ կորուստ է, և միևնույն ժամանակ վտանգավոր է շրջակա միջավայրի և առողջության համար»,- հավելեց երկրաբանը։
ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային ինստիտուտում հետազոտել են Կապանի և Քաջարանի 10 երեխաների և բոլորի մոտ գլխի վրա հայտնաբերվել են ծանր մետաղներ, որոնք լվանալուց հետո էլ մնում են գլխի մեջ: Ծանր մետաղները սննդի և օդի հետ անցնում են մարդու օրգանիզմ։