«Հայաստանի կոտրվող ողնաշարը»

«…Համաշխարհային հանքարդյունաբերական մաֆիան և, փաստորեն, նրա գործակից տեղական տարբեր օղակների պաշտոնյաները Հայաստանը ենթարկում են էկոգաղութացման: ՀՀ կառավարությունը, հանքարդյունաբերող ընկերություններն ու այդ ծրագրերը հովանավորող բանկերն անդադար խոսում են, թե իբր հանքարդյունաբերությունից ստացված գումարներով զարգացնում են Հայաստանը: Ավելի քան քսան տարի է՝ անկախ Հայաստանում հանքեր են շահագործվում: Ինչո՞ւ շարքային հայ մարդը մինչև օրս չի ապրում այդ «զարգացած» Հայաստանում: Շենացող երկրից այսքան արտագաղթ կլինե՞ր…»: